Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012
Օզոնոթերապիան ստոմատոլոգիացում
Ժամանակակից բժշկության մեջ տեղի են ունենում սրընթաց և բազմաբնույթ փոփոխություններ, հատկապես` կապված բուժման օպտիմալ եղանակների որոնումների հետ: Այդ առումով հետաքրքրություն են ներկայացնում բուժման ոչ դեղորայքային մեթոդները, մասնավորապես` օզո- նոթերապիան: Օզոնը հայտնաբերվել է XVIII դարում: 1785թ. հոլանդացի ֆիզիկոս Վան Մարումը էլեկտրականության հետ փորձերի ընթացքում ուշադրություն դարձրեց յուրահատուկ հոտին` էլեկտրական մեքենայում կայծերի առաջացման ժամանակ, և օդի օքսիդացնող հատկություններին` դրա միջով էլեկտրական կայծեր անցկացնելիս: Օզոնի պատմությունը կապված է նաե Ն.Տեսլայի անվան հետ, ով հանդիսանում է առաջին օզոնային գեներատորի պատենտավորողը, իսկ 1863թ. Ժ.Սորեն տվեց օզոնի բանաձեը` O3:
Բժշկության մեջ օզոնի կիրառման պատմությունը սկսվում է XX դարից: Ա.Վոլֆը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օգտագործում էր օզոնաօդային խառնուրդը նեխման պրոցեսով ե թարախային բարդություններով ընթացող վերքերի բուժման համար: Սկզբնական շրջանում օզոնի կիրառումը սահմանափակող պատճառներն էին` դոզավորման դժվարությունը, օզոնի նկատմամբ կայուն նյութերի ե համապատասխան սարքավորմների բացակայությունը: Հետագայում, այդ խնդիրների լուծման հետ միասին օզոնը լայն կիրառում գտավ բժշկության մեջ` այդ թվում ստոմատոլոգիայով: Օզոնի ազդեցությունները օրգանիզմի վրա բազմաբնույթ են` իմունախթանիչ, հակահիպօքսիկ, դեզինտոքսիկացնող, հակասեպտիկ, հակավիրուսա- յին, հակասնկային, մետաբոլիզմը խթանող, ազդում է արյան ռեոլոգիական հատկությունների վրա, հակաբորբոքային, ցավազրկող: Ինչպես թերապետիկ ցանկացած միջամտություն, օզոնոթերապիան ես ունի հակացուցումներ: Առաջին հերթին հակացուցում է հանդիսանում օզոնի հանդեպ ալերգիան: Հիպերօքսիկ վիճակը խթանում է թիրեոիդ հորմոնների սինթեզը, ինչի հետ կապված հիպերթիրեոզը հանդիսանում է օզոնոթերապիայի հակացուցում: Օզոնի թրոմբոլի- տիկ ակտիվությունը կարող է նպաստել արյունահո-սությունների առաջացմանը այդ պատճառով կոա- գուլոպաթիաների, հեմոռագիկ դիաթեզների, ուժեղ չընդհատվող արյունահոսությունների, օրգաններից արյունահոսությունների ժամանակ, ինչպես նաե նա- խավիրահատական շրջանում օզոնոթերապիան հակացուցված է:
Բժշկության մեջ օզոնը կիրառում են` գազային խառնուրդների (խտությունը 0,05-5% է` բժշկական օզոն) [6], օզոնացված հեղուկների (որպես հեղուկ օգտագործվում են` ֆիզիոլոգիական լուծույթը, թորած ջուրը, հակասեպտիկ լուծույթները, գլյուկոզայի 5% լուծույթը, արյունը), օզոնացված յուղերի ձեով: Օզոնացված հեղուկները կիրառվում են ինչպես տեղային այնպես էլ ընդհանուր օգտագործման համար: Տեղային կիրառման ձեերն են` լվացումները, վիրակապի թրջումները, ողողումները ե այլն: Կա կարծիք, որ հակասեպտիկ լուծույթների օզոնացումը փոխադարձ ուժեղացնում է հակամանրէային ազդեցությունը: Բացի այդ ուսումնասիրման կարիք ունեն հակասեպտիկների ե օզոնի քիմիական փոխազդեցության մեխանիզմները: Ընդհանուր կիրառման ձեերն են` օզոնացված լուծույթների ներզարկերակային, ներերակային, միջմկանային ներմուծումը: Օզոնացված արյան աուտոհեմոթերապիայի էությունը կայանում է հիվանդից վերցված արյան օզոնով մշակման մեջ: Արդյունքում օզոնը էրիթրոցիտների թաղանթների հետ փոխազդելով նպաստում է կենսաբանորեն ակտիվ նյութերի առաջացմանը, որոնք նույնիսկ փոքր կոնցենտրացիաներով թողնում են արտահայտված կենսաբանական էֆեկտ: Ներմուծում են ներերակային կամ ներմկանային: Այս եղանակը արդյունավետ է, սա-կայն դժվար իրագործելի: Հեռանկարային է օզոնացված յուղերի կիրառումը: Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ օզոնի ազդեցությամբ օրգանիզմում առաջանում են այնպիսի կենսաբանորեն ակտիվ նյութեր, ինչպիսիք օզոնի ե բջջաթաղանթի ֆոսֆոլիպիդների փոխազդեցության ժամանակ: Այդ միացությունները ավելի կայուն են, քան օզոնը, ինչը թույլ է տալիս դրանք արտադրել դեղերի ձեով: Այսպես, օրինակ, օզոնացված արեածաղկի, լինե- թոլի ե հեքսեն-1-ի կիսատրոհման պարբերությունը 20`0-ում կազմում է 3 ամիս, 2`0-ում` 8 ամիս [1]: Ներկայումս հայտնի է Օզոնիդ պրեպարատը, որում հաջողվել է դանդաղեցնել կողմնակի միացությունների առաջացումը: Ստոմատոլոգիայում օզոնը կիրառվում է` կարիեսի բուժման համար, դիմածնոտային վիրաբուժության մեջ, իմպլանտոլոգիայում, ստոմատիտների բուժման համար, ատամների սպիտակեցման համար:
Օզոնաթթվածնային խառնուրդի (օ.թ.խ.) մատակարարումը դեպի կարիոզ խոռոչ կատարվում է ռետինե ճկվող խողովակով (հերմետիկ ձեով ե ճնշման տակ)` բժշկի կողմից նշված խտությամբ ե տեողությամբ, որն անհրաժեշտ է միկրոօրգանիզմների չեզոքացման համար: Օ.թ.խ.-ի կոնցենտրացիայի ե ատամի մշակման տեողության ընտրությունը կախված է մանրէների տեսակից ե ատամի ախտահարման աստիճանից: Օզոնատորն ապահովում է օ.թ.խ.-ի ինչպես ներմուծումը այնպես էլ հեռացումը: Միջամտությունը անց է կացվում 3-4 անգամ` 1-2 րոպեի ընթացքում: Սարքն ունի էլաստիկ ե առաձգական նյութից պատրաստված տարբեր չափերի թասակներ` համապատասխան կարիոզ խոռոչին: Դրանք հերմետիկ ձեով մեկուսացնում են կարիոզ խոռոչը բերանի խոռոչից: Օզոնատորով մշակումը թույլ է տալիս բծի շրջանի և մակերեսային կարիեսի դեպքում խուսափել ատամի հղկումից և հաջորդիվ սահմանափակվել ատամի ռեմիներա- լիզացիոն թերապիայով: Միջին և խորանիստ կարիեսի դեպքում` ավելի խնայողաբար հղկել ատամի հյուսվածքները, իսկ բուժումը կատարել ավելի փոքր ծավալի անզգայացմամբ: Օզոնը մի քանի րոպեի ընթացքում վերացնում է կարիեսածին մանրէների 99.9% [5]: Օզոնոթերապիան կարելի է կիրառել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների բուժման ժամանակ:
Դիմածնոտային վիրաբուժության մեջ օզոնը օգտագործվում է հայմորիտների, պերիօստիտների, ալվեոլիտների, դիմածնոտային տեղակայում ունեցող աբսցեսների և ֆլեգմոնաների, նորագոյացությունների, դիմային կմախքի ոսկրերի կոտրվածքների բուժման ժամանակ: Հայմորիտների բուժման ժամանակ օգտագործում են օզոնաօդային խառնուրդները` աէրացիաների ձևով: Մեթոդը թույլ է տալիս նվազեցնել թարախահոսությունը: Օզոնի կիրառումը հետվիրահատական շրջանում արագացնում է առողջացման ընթացքը, և թույլ է տալիս սահմա- նափակել հակաբիոտիկների կիրառումը: Պրակտիկ ստոմատոլոգիայում կան տվյալներ օզոնի կիրառման մասին պերիօստիտների, ալվեոլիտների և դիմածնոտային տեղակայում ունեցող ֆլեգմոնաների բուժման ժամանակ: Օզոնոթերապիայի կիրառման արդիականությունը դիմածնոտային շրջանի թարա- խաբորբոքային պրոցեսների ժամանակ բացատրվում է միկրոօրգանիզմների հակաբիոտիկակայուն ձեերի տարածվածությամբ: Դեմքի ե պարանոցի ֆլեգմոնաների բուժման համար մշակված է օզոնո-թերապիայի հետեյալ մեթոդիկան` օզոնացված ֆի-զիոլոգիական լուծույթր ներմուծում են ներերակային, իսկ տեղային` վերքերի մշակման, բերանի խոռոչի ողողման համար օգտագործվում է օզոնացված թորած ջուր: Կլինիկական ե լաբորատոր ցուցանիշներր վկայում են դրական դինամիկայի մասին: Նկատվում է իմունոխթանիչ ազդեցություն, բերանի խոռոչի հա- կաօքսիդանտային համակարգի խթանում, արյան սպիտակուցային ֆրակցիաների հարաբերության արագ կարգավորում: Նշված մեթոդիկայի կիրառումը թույլ է տվել վերացնել թարախաբորբոքային պրոցեսը 4-6 օր շուտ` համեմատած ավանդական բուժման հետ: Որոշ հեղինակակներ նշում են օզոնի իմունակարգավորող ազդեցությունր: Նկատվում է նաե լեյկոցիտների ֆագոցիտար ակտիվության բարձրացում մոտ 3 անգամ` համեմատած ավանդական բուժման հետ [6]: ^լիմֆոցիտների քանակր ավելանում է ի հաշիվ Նհելպերների, ինչր վկայում է հիպոէրգիա- յից նորմոէրգիայի անցման մասին:
Փափուկ հյուսվածքների աբսցեսավորման ժամանակ օզոնը նպաստում է պատիճի ներքին շերտում էքսուդատիվ ռեակցիաների նվազեցմանր ե ինֆիլտրատի բջջային կազմի փոփոխությանր` մակրոֆագերի և լիմֆոցիտների գերակշռման կողմը արդեն վաղ շրջանում: Դա կապված է բորբոքային ռեակցիաների փուլերի արագ անցման և, հնարավոր է, վարակային ագենտի արդյունավետ հեռացման հետ: Օզոնր խթանում է շարակցահյուսվածքային էլեմենտների պրոլիֆերացիան ե բերում աբսցեսի պատիճի ավելի արագ ձեավորմանր ե հասունացմա- նր: Այսպիսով, օզոնր նպաստում է բորբոքման ավելի արագ կարգավորմանր ե բարենպաստ ելքին: Կան տվյալներ օզոնոթերապիայի արդյունավետության վերաբերյալ` չարորակ նորագոյացությունների համալիր բուժման ժամանակ (օզոնի բարձր խտությունների` 100մգ/լ և ավելի, կիրառման դեպքում): Օզոնի դրական ազդեցությունր բացատրվում է ուռուցքային բջիջների բարձր զգայունությամբ` համեմատած նորմալ բջիջների: Միաժամանակ չպետք է մոռանալ, որ օզոնի բարձր կոնցենտրացիներր օրգանիզմի վրա ունեն արտահայտված տոքսիկ ազդեցություն:
Հեռանկարային է օզոնոթերապիայի կիրառումր դիմային կմախքի ոսկրերի կոտրվածքների կոմպլեքս բուժման մեջ: Այն նպաստում է ոսկրայ ին դեֆեկտի փոխարինմանր շարակցահյուսվածքային ռեգեներատով, հյուսվածքի հասունացմանր կարճ ժամկետներում, ռեգեներատի ոսկրային կոմպոնենտի արագացված ձեավորմանր ե հասունացմանը: Ոեպարատիվ օստեոգենեզի արագացումր իրականանում է առանց պրոցեսի որակական փոփոխության և բերում ֆունկցիոնալ լիարժեք ոսկրային կոշտուկի ձեավորմանր: Հիմնավորված է տեղային ե րնդհա- նուր օզոնաթերապիայի համակցման նպատակա-հարմարությունդ Մեր օրերում ատամնային իմպլանտացիան ստոմատոլոգիական պրակտիկայում կիրառվում է բավականին հաճախ: Եվ, չնայած, լայն կիրառմանր` առաջատար կլինիկաներում իմպլանտի օստեոինտեգրացիան շատ բարձր է` 95% ստորին ե 91% վերին ծնոտի համար: Ավելի հաճախ հանդիպող բարդություններից են բորբոքումը (պերիիպլան- տիտ) ե օստեոգենեզի խանգարումները, ինչը ունի նեգատիվ ազդեցություն իմպլանտանտի վրա: Օզոնը իր հատկութլ ունների շնորհիվ նպաստում է փափուկ ե ոսկրային հյուսվածքների բջիջների լիարժեք վերականգնմանը, ինչը կանխորոշում է առավել բարենպաստ արդյունք իմպլանտացիայի, ինչպես նաե նախաիմպլանտացիոն փուլում` սինուսլիֆտինգի ժամանակ: Կան տեղեկություններ ստոմատիտների բուժման ժամանակ օզոնոթերապիայի կիրառման մասին: Ընդ որում, բուժման հանդեպ կայուն հիվանդությունների ժամանակ (օրինակ` ռեցիդիվող հերպետիկ ստոմատիտ) խորհուրդ է տրվում տեղային ե ընդհանուր մեթոդների համակցումը: Բուժման այսպիսի սխեման թույլ է տալիս հիվանդների մեծամասնության մոտ կարճ ժամանակում հասնել կայուն ռեմիսիայի: Ատամների սպիտակեցումը օզոնով կատարվում է մի քանի անգամ` 1-2 րոպեի րնթացքում: Լիովին անվտանգ է, զերծ է քիմիական ե մեխանիկական սպիտակեցման եղանակների թերություններից, թույլ է տալիս սպիտակեցնել ինչպես ամբողջական ատամր, այնպես էլ աոանձին բծերը:
Ամփոփելով նշենք, որ օզոնր իր բազմաթիվ բուժիչ ազդեցությունների շնորհիվ կարելի է կիրաոել ստոմատոլոգիական տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ: Բացի կլինիկական արդյունավետությունից օզոնի կիրաոումր հեշտ է, թերապետիկ խտություններով տոքսիկ չէ ե դրա ազդեցությամբ միկրոօրգանիզմների կայուն ձեեր չեն աոաջանում: Շարունակվում են ոաումնասիրություններ օզոնի հնարավոր բացասական և այլ դրական ազդեցությունների հայտնաբերման ուղղությամբ: Այսպիսով` օզոնոթերապիան հանդիսանում է ժամա-նակակից ոչ դեղորայքային բուժման եղանակ, որի ճիշտ ե ժամանակին կիրաոումր թույլ է տալիս ստանալ դրական արդյունքներ:
Գրականութցան ցանկ
- Բեզրուկովա Ի.Վ., Պետրուխինա Ն.Բ. Օզոնոթերապիան պարօդոնտոլոգիական պրակտիկայում, 2008թ. 85 էջ:
- Մասլեննիկով Օ.Վ., Կոնտորշիկովա Կ.Ն. Պրակտիկ օզոնոթերապիա, 2003թ. 20 էջ:
- Ալյոխինա Ս.Պ., Շերբատյուկ Տ.Գ. Օզոնոթերապիա` կլինիկական և փորձնական ասպեկտներ, 2003թ. 239էջ:
- Մասլեննիկով Օ.Վ., Կոնտորշիկովա Կ.Ն., Գրիբկովա Ի.Ա. Օզոնոթերապիայի ուղղեցույց. 2008թ. 326 էջ:
- Բոյարինով Գ.Ա., Զայցեվ Վ.Յա., Կոնտորշիկովա Կ.Ն., Ցարյուկ Յու.Ս., Շմակովա Ի.Պ. Օզոնը կենսաբանության և բժշկության մեջ, V ուկրաինոռուսական գիտապրակտիկ կոնֆերանս,2010թ. 396 էջ:
- Մալանչուկ Վ.Ա., Ցիդելկո Վ.Դ., Կոպչակ Ա.Վ., Կուզմիչև Ա.Ի. Օզոնոթերապիան ստոմատոլոգիայում ¢ դիմածնոտային վիրաբուժության մեջ, Украинский медицинский часопис, 6 (20), XI/XII 2000.
Կարդացեք նաև
Տարբեր օդերեույթաբանական գործոնները, այդ թվում մթնոլորտային ճնշման ազդեցությունը սիրտ-անոթային ախտահարումներով ուղեկցվող խոցային արյունահոսությաբ հիվանդների վրա, մինչ այսօր մնում է գրեթե չուսումնասիրված...
Արդիականությունը`հաստատված է, որ ծանր մետաղներդ բացասական ազդեցություն են թողնում դրանց հետ մասնագիտական շփում ունեցող անձանց առողջական վիճակի վրա [1,5,6]...
Խոցային արյունահոսությունների ժամանակ, սիրտ-անոթային ախտահարումների առկայությունը, ներկայումս հատու ուշադրության են արժանանում ինվազիվ էնդոսկոպիկ արյունականգ և ախտորոշիչ միջոցների կիրառությունը [1,3,4,5]...
Ներածություն: Որովայնի կպումային հիվանդության առավել հաճախ հանդիպող արտահայտությունը կպումային սուր բարակաղիքային անանցանելիությունն (ԿՍԲԱԱ) է: Այն իր ուրույն տեղն է զբաղեցնում և ունի ամենամեծ մասնաբաժինն աղիքային անանցանելիությունների բոլոր տեսակների մեջ...
Ներածություն: Լապարոսկոպիկ միջամտություններից հետո ներորովայնային կպումագոյացման հարցը հետաքրքրել է վիրաբույժներին կլինիկական պրակտիկայում այս մեթոդի ներդրման առաջին տարիներից սկսած...
Նախաբան: Ուսումնական ծրագրերի ներկայիս վերափոխումների, տարրեր առարկաներից ավարտական և միասնական քննությունների ու գնահատման չափորոշիչների բարձր պահանջները առավելագույնս վերարերվում են խորացված ուսուցմամր դպրոցներին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն